Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաոսը կանոնիկության կատարյալ ձևն է

Քաոսը կանոնիկության կատարյալ ձևն է
27.01.2017 | 00:57

Սա մենք չենք փաստում, այլ իմաստնությունը:
Այո, թվում էր` Ծառուկյանի «երկար սպասված» վերադարձից հետո հայոց մեջ, ի վերջո, քաղաքականությունը զգեստներ կզգենա, ու կսկսվի դասական նախընտրական մարաթոնը: Ոչ: Ծառուկյանի մուտքով զգեստապարահանն ընդհանրապես «ոտուգլուխվեց», որի հմայքն այն է, որ միայն ռեժիսորը (հարգանքներիս հավաստիքը Սերժ Ազատիչին) գիտե, թե ով ինչ զգեստով ու միզանսցենային դերակատարմամբ է խաղի մեջ լինելու:
Կարելի է, իհարկե, արժանին «մատուցանել» Գագիկ Նիկոլայիչին, որը ԲՀԿ-ին ի շրջանս յուր պարգևելով` այսօր արդեն բանակցում և յուր համամասնության գիրկն է առնում լիբերալ, պրոարևմտյան այնպիսի ուժերի, ինչպիսին, ասենք, Ալիկ Արզումանյանի ու Արարատ Զուրաբյանի ներկայացրած «բարի, հին» ՀՀՇ-ն է (մեր ողջույնները Լևոն Զուրաբյանին և նրա ղեկավար ԼՏՊ-ին, որը ժամանակին մոդերացնում էր Իվանիշվիլի-Ծառուկյանի հեղափոխական գործողությունները): Ավելին, Ծառուկյանի ընդգրկուն հայացքը ներառում է սփյուռքը, ընդ որում, բավականին հետաքրքիր դիտարկմամբ` իր շարքերում տեղ տալով սփյուռքյան հնչակներին և այլոց: Ասել է` Ծառուկյանը ֆիլտրում, համահավաք է դարձնում քաղաքական-կուսակցական դաշտը` բյուրեղացնելով այն: Չասենք` վասն ում:

Ասենք` պայմանավորվածությունների ամպլիտուդը խստորեն պահելով: ՈՒ հենց այդ պարամետրերում և այս փուլում, Ծառուկյանը, փաստացի, բավականին հետաքրքիր, բազմաֆունկցիոնալ գործառույթներ է իրականացնում. մի ձեռքով կատարում է «թագավորի» իր դերակատարությունը` իր վրա բևեռելով սոցիալական-բողոքավոր էլեկտորատի «ծախսն ու հոգեբանական» սուբլիմացիան, դառնալով վերջինիս համար բուֆեր, մյուսով սանիտարական միջանցք է ստեղծում քաղաքական ուժերի համար` անցնելու պառլամենտ, երրորդով «ֆորա» ապահովում ՀՀԿ-ի համար ապագա պառլամենտում, և այդպես շարունակ:
Եթե… բացառենք ֆորս-մաժորը: Եվ շրջանցենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: «Եփած հավին» էլ է, չէ՞, հասկանալի, որ Ծառուկյանը քաղաքականություն է մտել «երկաթյա» պայմանավորվածություններով: Հասկանալի է նաև, որ եթե նա չպահպանի այդ պայմանավորվածությունները, ապա կստանա հակադարձ հարված` խաղի կանոնները խախտելու համար` կրկին «բամփվելու» կամ այլ «տեսքով»: Կխախտի՞: Չգիտենք:
Այդ դեպքում ի՞նչ է անում Հովիկ Աբրահամյանը «էս ցեխերում վայրենի», և ո՞րն է նրա նպատակը: Ինչո՞ւ են լուրեր սպրդում, որ Աբրահամյան-Ծառուկյան հարաբերությունները «այն չեն», ինչո՞ւ է Ծառուկյանն անվերջ «մերժում» նրան: Հավատանք` այս փուլում նա հաստատ մերժում է: Դուետն այս փուլում նպատակ ունի ցույց տալու «հարկավորին», որ իրենք իրար հետ չեն խաղում, զի Ծառուկյանը գերխնդիր ունի ապացուցելու, որ այս անգամ ինքը անբեկուն պահում է խաղի կանոնները ու «նախագահ ջանի» ասածն իր համար խորին խորհուրդ է, սրբություն սրբոց:


Իսկ ահա Հովիկ Աբրահամյանի հաշվարկն այլ է: Նա «մնում» է քաղաքականության մեջ իրերի այլ դասավորության դեպքում, մաքսիմում` դառնալու վարչապետի թեկնածու, մինիմում` ապագա նախագահի հնարավոր «ֆավորիտ»: Ֆորս-մաժորի դեպքում:
Մեզ թույլ տանք հեռուն գնալ, կարծելով, որ Քոչարյանին` «օդերում», Մեդվեդևին` «ցամաքում» տեսանող Աբրահամյանն է հենց Օհանյան դաշինքի դեֆակտո` ստվերային ղեկավարը դառնալու: Չնայած այն, ինչ արդեն իսկ կատարվում է Օհանյան դաշինքում, զավեշտ է, անելանելիության խոր սինդրոմ, իսկ պայթեցնել նման սինդրոմավար «կառույցը» «ոմանց» համար վայրկյանների հարց է:


Զի կա մեկ պարզ ճշմարտություն: Ծառուկյանը, Աբրահամյանը, Օհանյանը կարողանում են հաշվել մինչև զրոն, երբեմն էլ (ինչպես ցույց է տվել կյանքը) մինչև զրո էլ չեն կարողանում հաշվել, և պարզ օրինաչափությամբ նրանց հաշվածը բոնուս է դառնում… գլխավոր «հաշվողի» համար:
Այնպես որ, կարելի է ասել, հայոց քաղաքական դաշտում արտառոց ոչինչ էլ չի կատարվում: Հին օրինաչափությունների նոր ընթերցում է պարզապես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ